
Կիևի կենտրոնում չեն գործի մանկապարտեզներն ու դպրոցները

Կիևի կենտրոնում մինչեւ ուրբաթ չեն գործի դպրոցներն ու մանկապարտեզները, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Գործակալության աղբյուրը փոխանցել է, որ նման միջոցառումներ են ձեռնարկվել անվտանգության նկատառումներով: «Այն ծնողները, ովքեր չեն կարող երեխաներին թողնել տանը, կարող են օգտվել ուսումնական հաստատություններին կից ստեղծված հերթապահ խմբերի ծառայություններից»,-ասել է աղբյուրը: