Բաժիններ՝

Վրաստանի տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Թբիլիսիում Վրաստանի կառավարության ու Համաշխարհային բանկի կազմակերպած տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը տնտեսական զարգացման պլանում նախկինի նման գտնվում է շատ ծանր իրավիճակում:

Գարիբաշվիլիի խոսքերով՝ երկրի տնտեսության առջև շարունակում են ծառացած մնալ մի շարք մարտահրավերներ. «Մենք ցանկանում ենք բնակչությանը սպառիչ տեղեկատվություն հաղորդել տնտեսությունում առկա խնդիրների մասին: Մեր կառավարությունը բաց հայտարարում է, որ մենք չենք պատրաստվում ստել:

Մենք ցանկանում ենք բաց կերպ բնակչությանը հայտնել, թե որ ոլորտներում կան դժվարություններ: Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ թեև նախորդ տարիներին Վրաստանում իրականացվել են տարբեր ուղղություններով կարևոր բարեփոխումներ՝ միտված Վրաստանի տնտեսական զարգացմանը, Վրաստանը դեռևս գտնվում է շատ ծանր վիճակում:

Խոսքն այն մասին է, որ բացարձակապես գերագնահատում և կեղծիք է այն, որ Վրաստանի տնտեսությունն աճել է կրկնակի և դարձել է տարածաշրջանի առաջատարը: Ցանկանում եմ ընդդիմախոսներին կոչ անել դադարեցնել բնակչությանը ստելը:

2004 թվականին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Վրաստանը զբաղեցրել է 16-րդ տեղը, մինչդեռ 2013 թվականին զբաղեցրել է 115-րդ տեղը: Դուք կարող եք հեշտությամբ գլխի ընկնել, թե մենք ինչպիսի աճ ենք ունեցել տարածաշրջանում: Վրաստանն ու Հայաստանը գտնվում են մեկ շարքում (տեղում), և տնտեսության կրկնակի որևէ աճ տեղի չի ունեցել: Մեր կառավարությունը սկսել է կառուցվածքային բարեփոխումներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս