
ԵՄ-ը պետք է անհապաղ պատժամիջոցներ սահմանի Ուկրաինայի արյունահեղության պատասխանատուների դեմ. Բառոզու

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն ԵՄ-ի անդամ երկրների կառավարություններին կոչ է արել անհապաղ նպատակային պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում գրանցված արյունահեղության համար պատասխանատուների նկատմամբ.
Բառոզուն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները հարուցում են շոկ և խորին մտահոգություն: Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ի անդամ երկրները համաձայնեցված ձևով անհապաղ կկիրառեն նպատակամղված միջոցներ:
Վերջին 24 ժամում Կիևում տեղի ունեցած իրադարձություններում չկան այնպիսի հանգամանքներ, որոնք կկարողանային օրինականացնել կամ արդարացնել դրանք: Հենց երկրի քաղաքական ղեկավարությունը է կրում դրա ողջ պատասխանատվությունը»:
Ընդգծվում է, որ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների դեմ հասցեագրված պատժամիջոցներ սահմանելու իրենց պատրաստակամության մասին արդեն իսկ հայտարարել են Լեհաստանի, Լիտվայի ու Բելգիայի արտաքին գործերի նախարարությունները: Վճռական միջոցներ ձեռնարկելուն կողմնակից են նաև Գերմանիան ու Շվեդիան: