Բաժիններ՝

Պեսկովը հաստատել է, որ Պուտինն ու Յանուկովիչը գիշերը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալութան փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն անցած գիշեր քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը.

«Ին վերաբերում է այն հաղորդագրություններին, թե Պուտինն ու Յանուկովիչը հեռախոսազրույց են ունեցել, ապա այն իսկապես տեղի է ունեցել նախօրեի գիշերը: Սակայն հեռախոսազրույցի բովանդակության մասին տեղեկությունները կեղծիք են և չեն համապատասխանում իրականությանը»:

Պեսկովը մանրամասնել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուշ գիշեր: Նա չի հրապարակել հեռախոսազրույցի մանրամասները՝ փոխարենը նշելով, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորումն առաջնահերթ հարց է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728