
Կիևում ոստիկանները ջրաշիթեր են կիրառում «Մայդանում» հավաքվածների նկատմամբ (ուղիղ միացում)

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրավապահները «Անկախության մայդանում» վերսկսել են ակտիվ գործողությունները ցուցարարների դեմ: Նրանք կիրառել են ջրաշիթեր և փորձում են նեղել ակտիվիստներին:
«Մայդանի» բեմից կիևցիներին կոչ են արել ակտիվիստների համար բերել տաք հագուստներ և օգնել ցուցարարներին: Կիևի ողջ կառավարական թաղամասում տեղակայվել են ոստիկանական տասնյակ ավտոբուսներ: Բացի այդ, այնտեղ են գտնվում ներքին զորքերի ու «Բերկուտի» հարյուրավոր մարտիկներ: Ընդդիմությունը կառավարական թաղամասի գրոհը սկսել էր երեկ:
Նույն օրը երեկոյան իշխանությունները հանձնվելու մասին վերջնագիր էին ներկայացրել նրանց և չստանալով պատասխան՝ սկսել էին «Մայդանի» գրոհը, որը շարունակվում է ցայժմ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարությունը ոստիկանությանը հունվարի 25-ին թույլատրել էր զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում ցուցարարների նկատմամբ կիրառել ջրաշիթեր: Ուղիղ միացումը՝ նաև այստեղ: