
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին խորապես հիասթափեցրել է Կիևում բռնությունների էսկալացիան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ապշեցրել է Կիևում բռնությունների էսկալացիան: Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
Նրա խոսքերով՝ Մունը խորապես հիասթափված է Կիևում բռնությունների էսկալացիայից, որը հանգեցրել է զոհերի ու վիրավորների: Մունը հակամարտող կողմերին կոչ է արել կրկնապատկել սեփական ջանքերը՝ դրական միջոցներ ընդունելու համար՝ ներառյալ ցուցարարների համաներումը և ցուցարարների կողմից կառավարական շենքերի լքումը:
Նեսիրկին հավելել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում սկսել անհապաղ երկխոսությունը, որը կհանգեցնի արագ արդյունքների: