
Տարօրինակ ալերգիա. 3-ամյա տղան կարող է միայն քաղցրավենիք ուտել

3-ամյա տղան տառապում է սուր ալերգիայով. սովորական մթերք ուտելուց հետո նրա մոտ սուր ալերգիկ ռեացիա է առաջանում, ինչի պատճառով նա միայն քաղցրավենիք է ուտում: Ինչպես հաղորդում է dailymail-ը, երեխան ենթակվել է բազմաթիվ հետազոտությունների՝ պարզելու համար ինչն է պատճառ դարձել նման սուր ռեակցիայի ուտելիքի նկատմամբ: Երեխայի մայրը պատմում է, որ չնայած սուր ալերգիային՝ իր 3-ամյա որդին միշտ ժպտում է, իսկ նրա սիրելի վայրերը փաբերն ու ռեստորաններն են: Իհարկե, ռեստորաններում տարատեսակ մթերքներ ուտելու փոխարեն նա միայն հեղուկ է խմում և դիտում՝ ինչպես են սնվում իր ծնողները: Երեխայի մայրը պատմում է, որ մինչ այժմ իր համար անհայտ է՝ ինչպես է ստացվել, որ իր որդին կարողանում է քաղցրավենիք ուտել, իսկ այլ մթերքներ ուտելուց հետո նրա մոտ սուր ալերգիկ ռեակցիաներ են առաջանում: