Բաժիններ՝

Իրաքում իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 49 մարդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքում իրականացված մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 49 մարդ, տուժել են տասնյակ մարդիկ: Այս տվյալները ներկայացրել են ոստիկանության ներկայացուցիչները: Այսօր Իրաքում պայթեցվել է առնվազն 8 պայթուցիկով լեցուն ավտոմեքենա:

Ահաբեկչություններն իրականացվել են մայրաքաղաք Բաղդադում, ինչպես նաև նրանից 100 և 60 կիլոմետր հեռավորության վրա ընկած Բաբիլում ու Դիյալահում: Բաղդադում պայթյունները գրանցվել են գերազանցապես շիաբնակ շրջաններում, ուր զոհվել է 14 մարդ: Բաղդադում տեղի ունեցած երեկվա պայթյունների հետևանքով էլ զոհվել էր 23 մարդ:

Իրաքի առողջապահության նախարարության տվյալներով՝ այս տարվա հունվարին Իրաքում գրանցված պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ, որից 795-ը՝ խաղաղ բնակիչ, 122-ը՝ զինծառայող և 96-ը՝ ոստիկան: Բացի այդ, վիրավորվել է ևս ավելի քան 2000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս