Բաժիններ՝

Ուկրաինայի ԱԳՆ-ն օտար երկրներին կոչ է արել կտրուկ դատապարտել Կիևի դեպքերը (տեսանյութ)

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Լեոնիդ Կոժարան դիմել է օտար երկրների ու միջազգային կազմակերպություններին կոչ անելով օբյեկտիվ գնահատական տալ այսօր Կիևում տեղի ունեցած իրադարձություններին:

Կոժարան ընդգծել է, որ իրենք ակնկալում են նրանց կողմից արմատական ուժերի հակաիրավական գործողությունների կտրուկ դատապարտում: Կոժարայի խոսքերով՝ իրենց խաղաղ ցուցարար ներկայացնող արմատական ուժերը Կիևում և Ուկրաինայի մյուս քաղաքներում նախաձեռնել են նոր ու ոչնչով չարդարացված  բռնություններ ու ապօրինություններ.

«Այսպես կոչված ցուցարարներն իրականացնում են զինված հարձակումներ պետական իշխանության մարմինների շենքերի վրա, կազմակերպում են շենքերի այրումներ, մարմնական ծանր վնասվածքներ են պատճառում իրավապահ մարմինների աշխատակիցներին, կիրառում են հրաձգային զենք և դա անելու կոչ են անում մյուս քաղաքացիներին:

Այդպիսի գործողությունները կասկածի տակ է դնում Ուկրաինայի քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը և պետության սահմանադրական կարգը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728