
Իրանի թշնամիները հարձակում գործելու դեպքում իրենք հարձակման կենթարկվեն երկրի ներսում. Ջաֆարի

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի թշնամիները Իրանի վրա հարձակվելու դեպքում հարձակման կենթարկվեն իրենց իսկ երկրի ներսում: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարին.
«Երբ նրանք ասացին, որ հարցի լուծման ռազմական տարբերակը դեռ գտնվում է սեղանին, նրանք խոսեցին երկրի միջուկային օբյեկտներին օդային-հրթիռային հարվածների մասին: Սակայն նրանք գիտեն, որ Իրանը չի հանձնվի և ներսից կսպառնա նրանց իսկ երկրներին»:
Ամերիկացի պաշտոնատար անձինք քանիցս հայտարարել են, որ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման ռազմական տարբերակը դեռ գտնվում է սեղանին, եթե Իրանը շարունակի հարստացնել թույլատրելի մակարդակից ավելի բարձր ուրան:
Իրանի պաշտպանության նախարար Հուսեին Դեգհանը նախորդ շաբաթ հայտարարեց, որ փետրվարի 9-ին բալիստիկ հրթիռների փորձարկումը հանդիսանում է ամերիկացի պաշտոնատար անձանց այդ հայտարարությունների պատասխանը: