
Թբիլիսիում վերսկսվել է Մերաբիշվիլիի դեմ դատավարությունը՝ կապված մայիսի 26-ի դեպքերի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը վերսկսել է ներքին գործերի նախկին նախարար ու նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի դեմ դատական գործընթացը՝ կապված 2011 թվականի մայիսի 26-ի իրադարձությունների հետ:
Դատական նիստից առաջ Մերաբիշվիլիի փաստաբանները հայտարարել են, որ հարցաքննվելու են ՆԳՆ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում նաև ՆԳՆ-ի տեղեկատվակա-վերլուծական բաժնի նախկին պետ Շոթա Ուտիաշվիլին, ՆԳՆ-ի ղեկավարի նախկին տեղակալ Շոթա Խիզանիշվիլին և այլք:
2011 թվականի մայիսի 26-ին Թբիլիսիում ուժի միջոցով ցրել էին ընդդիմության ակցիան:
Հիշեցնենք, որ Մերաբիշվիլիին երեկ դատապարտել են հինգ տարվա ազատազրկման՝ կապված կեղծ աշխատատեղեր ստեղծելու և պետական միջոցները վատնելու հետ: