
Նախորդ տարի Սինգապուր է այցելել ռեկորդային թվով օտարազգի զբոսաշրջիկ

Straits Times թերթի փոխանցմամբ՝ նախորդ տարի Սինգապուր է այցելել ռեկորդային թվով օտարազգի զբոսաշրջիկ՝ 15.5 միլիոն մարդ: Դա 7.2 տոկոսով ավելին է՝ համեմատած 2012 թվականի հետ:
Սինգապուրի զբոսաշրջային բյուրոյի նախնական գնահատականներով՝ 2013 թվականին զբոսաշրջիկների ծախսերը Սինգապուրում կազմել են 23.5 միլիարդ դոլար:
Դա նշանակում է, որ այդ ծախսերն աճել են աննշան չափով՝ ընդամենը 400 միլիոն դոլարով՝ համեմատած 2012 թվականի հետ: Դա ամենացածր ցուցանիշն է 2009 թվականից սկսած: