Մարտի 5-ին կքննարկվի Վրաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման նախապատրաստման հարցը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ու Ռուսաստանի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլիի ու Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստման հարցը կարող է բարձրացվել մարտի 5-ին, երբ տեղի կունենա Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը:

Այս մասին Բրյուսելում Եվրախորհրդարանի պատգամավորների առջև ունեցած ելույթում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն. «Հիշատակվել է Վրաստանի ու Ռուսաստանի նախագահների միջև հանդիպման հնարավորության մասին: Դա ինտեսիվորեն քննարկվում է Վրաստանում:

Մարտի 5-ին տեղի կունենա Աբաշիձեի ու Կարասինի հանդիպումը: Վրացական կողմից դեռ խոսք չի գնում հանդիպմանը նախապատրաստվելու մասին, սակայն ոչինչ բացառված չէ: Մենք պատրաստ ենք: Եթե հանդիպումը կարելի կլինի կազմակերպել և կհանգեցնի կոնկրետ արդյունքների, ապա մենք պաշտպանում ենք այն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728