Բաժիններ՝

Իրանում ուղևորատար ավտոբուսն ընկել է 40 մետր բարձրությունից. կա 15 զոհ

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում ուղևորատար ավտոբուսն ընկել է անդունդը: Միջադեպը գրանցվել է Լարիջան քաղաքի մոտ, ուր վթարի է ենթարկվել VOLVO մակնիշի ուղևորատար ավտոբուս:

Դրա հետևանքով զոհվել է 15 մարդ, ևս 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Միջադեպը գրանցվել է այսօր՝ տեղական ժամանակով ժամը 04.15-ին: Թեհրան մեկնելու ճանապարհին ավտոբուսն ընկել է 40 մետր բարձրությունից:

Դեպքի վայր ժամանած փրկարարները տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728