
Ժակ Շիրակին դուրս են գրել հիվանդանոցից

France 24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախկին (1995-2007) նախագահ Ժակ Շիրակին դուրս են գրել հիվանդանոցից: Նրան հոսպիտալացրել էին երեկ երեկոյան: Նախկին նախագահը տուն է վերադարձել հետազոտվելուց հետո: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
81-ամյա Ժակ Շիրակը հոսպիտալացվել էր հոդատապի սուր նոպայի պատճառով: Ժակ Շիրակի շրջապատում Reuters գործակալության աղբյուրները հայտնել են, որ անհապաղ հոսպիտալացման կարիք չի եղել: Նրանք հավելել են, որ վերջին օրերին նախկին նախագահը սուր ցավեր է ունեցել ոտքի շրջանում:
2013 թվականի դեկտեմբերին վիրահատել են Ժակ Շիրակի երիկամը, իսկ ավելի վաղ՝ 2005 թվականին, Ժակ Շիրակն ուղեղի կաթված է ստացել: