Սերբիան ու Ադրբեջանը ստորագրել են ռազմական համագործակցության մասին համաձայնագիր

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում երեկ տեղի է ունեցել Սերբիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Նեբոյշի Ռոդիչի ու Զաքիր Հասանովի հանդիպումը: Այս մասին հայտնել է Սերբիայի ՊՆ-ի կայքը:

Հանդիպման ժամանակ կողմերը ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր: Պաշտպանության նախարարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ:

Ռոդիչի խոսքերով՝ նոր համաձայանգիրը կստեղծի իրավական բազա՝ հետագա փոխգործակցության համար և կնպաստի ռազմական համագործակցության զարգացմանն ու կատարելագործմանը: Ադրբեջանի ռազմական պատվիրակության սերբական այցն ավարտվում է այսօր:

33939_src

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728