Բաժիններ՝

Ուզբեկստանում ձերբակալել են Գուլնարա Կարիմովայի «աջ ձեռք» Գայանե Ավագյանին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուզբեկստանում ձերբակալել են երկրի նախագահի դուստր Գուլնարա Կարիմովայի մերձակա շրջապատի մի շարք մարդկանց: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի Գլխավոր դատախազությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ ձերբակալվել են Ռուստամ Մադումարովը, Գայանե Ավագանը և Եկատերինա Կլյուևան: Հաղորդագրությունում նշված է, որ նրանք անցնում են Terra Group, Prime Media, Gamma Promotion և հարկեր չվճարած ու ֆինանսական այլ հանցանքներ գործած մյուս ընկերությունների դեմ հարուցված քրեական գործով:

Ռուստամ Մադումարովը, որին ուզբեկական ԶԼՄ-ներն անվանում են Գուլնարա Կարիմովայի քաղաքացիական ամուսին, գործարար է և ունի խանութների ցանց: Ավելի վաղ՝ 2013 թվականի աշնանը, նրան նորից ձերբակալել էին: Հայտնի չէ, թե այդ ժամանակ նրա նկատմամբ մեղադրանքներ ներկայացվե՞լ են, թե՞ ոչ:

Տեղի ԶԼՄ-ները՝ Գայանե Ավագյանին անվանում են Գուլնարա Կարիմովայի «աջ ձեռքը»: 2012 թվականին նրա անունը ԶԼՄ-ներումշոշափվել է բազմամիլիոն կաշառքների հետաքննման գործով, որոնց վճարման մեջ կասկածել են ֆինն-շվեդական TeliaSonera հեռահաղորդակցային ընկերությանը: Շվեդական մամուլը հայտնել էր, որ գումարները փոխանցվել են Takilant Limited ընկերությանը, որը վերահսկել է Ավագյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս