Երիտասարդ քաղաքական գործիչները հանդիպել են Թևան Պողոսյանի հետ

Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան (ԵՔԳԱ) Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալ քաղաքական գործիչների՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող տեսակետերին, այլև արտահայտել սեփական մոտեցումները՝  երկրում  առկա գործընթացների վերաբերյալ:

Հերթական հանդիպումը ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին տարիների ընթացքում արտագաղթի աճը, դրանց դրդապատճառներն ու ակնկալվող քայլերը։

Քննարկվել են նաև հետընտրական գործընթացները, քաղաքացիական հասարակության ակտիվությունը, հասարակություն-պետություն փոխհարաբերությունները,  հասարակության դերը պետության կառուցման հարցում։

ԵՔԳԱ

Տեսանյութեր

Լրահոս