Իրանը պատրաստ է նավթ մատակարարել Ռուսաստանին

Ռուսական Коммерсант թերթին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է մոտ ժամանակներս ակտիվացնել Ռուսաստանի հետ փոխշահավետ ու բազմակողմ տնտեսական համագործակցությունը:

Դեսպանը հավելել է, որ Ռուսաստանը պետք է արտոնություններ ունենա իրանական շուկայում: Նրա խոսքերով՝ կողմերը ներկայումս բանակցում են Ռուսաստանին իրանական նավթ մատակարարելու մասին. «Նմանատիպ համագործակցությունը մեզ համար կատարելապես նորույթ է:

Ավելի վաղ Իրանը գազ է մատակարարել Խորհրդային Միությանը: Էներգետիկ ոլորտում նոր պայմանավորվածություններ կնքելը կնպաստի մեր երկրների միջև ապրանքաշրջանառության աճին և բնականաբար մեր տնտեսական կապերի ամրապնդմանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728