Բաժիններ՝

Հասան Նասրալլահն արաբական երկրներին կոչ է արել դադարեցնել պատերազմը Սիրիայում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լիբանանյան «Հզբոլլահ» շիական շարժման առաջնորդ, շեյխ Հասան Նասրալլահն արաբական երկրների իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սիրիայում ընթացող պատերազմը.

«Եթե դուք չեք ցանկանում, որ տարածաշրջանում տիրի քաոս, որը կտևի տասնյամյակներ, ապա դադարեցրեք պատերազմը Սիրիայում, ձեր ներկայացուցիչներին դուրս բերեք Սիրիայից, սիրիացիներին հնարավորություն տվեք կարգավորել հակամարտությունը:

Իհարկե, թե դա տեղի ունենա, մենք նույնպես չենք մնա Սիրիայում: Մենք թույլ չենք տա Սիրիայում իսլամականների իշխանության գալը: Սիրիայում ահաբեկիչների ջախջախումը միայն ժամանակի հարց է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս