Բաժիններ՝

Բելգիայի խորհրդարանը քվեարկել է մանկական էվթանազիայի օրինականացման օգտին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելգիայի Ներկայացուցիչների պալատը երեկ քվեարկել է մանկական էվթանազիայի (հունարենից թարգմանաբար՝ լավ մահ, որը նախատեսված է անբուժելի հիվանդությամբ տառապող մարդուն՝ ցավերից ազատելու համար) օրինակացման օգտին:

Օրենքի օգտին քվեարկել է 86 պատգամավոր, դեմ՝ 44-ը: Եվս 12 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Նոր օրենքը Բելգիայի անչափահաս քաղաքացիներին իրավունք է տալիս կամավոր ընտրել կյանքից հեռանալու ուղին: 2013 թվականի դեկտեմբերին օրենքը հավանության էր արժանացել Սենատի կողմից:

Օրենքի ուժ ստանալու համար դրա վրա պետք է իր ստորագրությունը դնի Բելգիայի թագավոր Ֆիլիպը: Ակնկալվում է, որ այդ հարցում չի լինի որևէ խոչընդոտ: Բելգիայում էվթանազիան օրինականացվել է 2002 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս