
«Ժնև 2» կոնֆերանսի ընթացքում Սիրիայում զոհվել է 5000 մարդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 22-ին Շվեյցարիայում մեկնարկած «Ժնև 2» կոնֆերանսի ընթացքում Սիրիայում զոհվել է 5000 մարդ: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը.
«Հաղորդվում է, որ Ժնևում բանակցությունների սկսվելուց հետո Սիրիայում սպանվել է գրեթե 5000 մարդ: Դա ամենամահաբեր ժամանակաշրջանն է ողջ (սիրիական) պատերազմի ընթացքում»:
Փաուերն այս հայտարարությունն արել է ՄԱԿ ԱԽ-ի փակ նիստից հետո, որը նվիրված է եղել Սիրիայում առկա հումանիտար իրավիճակին: Դիվանագետը ՄԱԿ ԱԽ-ի մյուս անդամներին կոչ է արել գիտակցել, որ Սիրիայում տիրող իրավիճակը միայն վատթարանում է և պահանջում է անհապաղ միջոցների ընդունում: