
Շտեֆան Ֆյուլեն այցելել է Ուկրաինայի ՆԳՆ-ի կենտրոնական հոսպիտալ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ այցելել է Ուկրաինայի ՆԳՆ-ի կենտրոնական հոսպիտալ, որպեսզի անձամբ տեսնի, թե իրականում ինչ է տեղի ունեցել Կիևի Գրուշևյան փողոցում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումների հետևանքով:
Ֆյուլեն տեսակցել է ոստիկանության տուժած աշխատակիցներին, որոնք բուժում են ստանում հոսպիտալի տարբեր բաժանմունքներում, շփվել է նրանց հետ և նրանց մաղթել է շուտափույթ կազդուրում:
Եվրահանձնաժողովը նաև մարդկային սովորական համերաշխություն է հայտնել ոստիկանության տուժած աշխատակիցներին և շնորհակալություն է հայտնել բժիշկներին՝ կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Ներկայումս այդ հոսպիտալում դեռ բուժում է ստանում ոստիկանության 20 աշխատակից: