
Թուրքիայում քրեական գործ է հարուցվել՝ կապված Էրդողանին գաղտնալսելու հետ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում քրեական գործ է հարուցվել երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցները գաղտնալսելու հարցով: Տվյալ գործի շրջանակներում արդեն իսկ հարցաքննվել է չորս մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գաղտնալսվել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի, ինչպես նաև երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի հեռախոսազրույցները: Թուրքական հետախուզությունը պարզել էր, թե որտեղ է գտնվում այն հատուկ սարքը, որի օգնությամբ էլ գաղտնալսվել են վարչապետի հեռախոսազրույցները: