Գերմանիայի հատուկ ծառայությունները կրճատում են համագործակցությունն իրենց թուրք գործընկերների հետ. մամուլ

Ռուսական Regnum լրատվական գորածակալության փոխանցմամբ՝ մեկ շաբաթ էլ չէր անցել այն բանից, ինչ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այցելեց Բեռլին, ինչ հայտնի դարձավ, որ Գերմանիայի հատուկ ծառայությունները կրճատում են իրենց համագործակցությունը Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ:

Դրա պատճառը Փարիզում սպանված երեք քուրդ ակտիվիստուհիների շարունակվող հետաքննությունն է, որում այժմ կասկածում են Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT), ով ուղիղ մասնակցություն է ունեցել դրանում:

Գերմանական հատուկ ծառայությունների վերջին գործողություններն անուղղակիորեն հաստատում են դա: 2013 թվականի հունվարի 9-ին Փարիզում սպանվել էին PKK-ի երեք ներկայացուցիչներ. նրա հիմնադիրներից Սաքինե Ջանսըզը, Ֆրանսիայում ու Եվրոպայում PKK-ի մամլո քարտուղար Ֆիդան Դողանը և ակտիվիստուհի Լեյլա Շայլեմեզը:

Նրանց սպանության գործը խոստանում է լինել Ֆրանսիայում ու Եվրոպայում իրականացված քաղաքական տեռորի ակտի ամենահնչեղ ու անցանկալի գործ, որն իրականացվել է ՆԱՏՕ-ի գծով դաշնակցային երկրի հատուկ ծառայությունների կողմից: You Tube վիդեոհոսթինգում հունվարի 12-ին հայտնվել է MIT-ի երկու աշխատակիցների խոսակցության ձայնագրությունը, որում նրանք քննարկում են Փարիզում PKK-ի ներկայացուցիչներին սպանելու պլանը:

Տեսանյութեր

Լրահոս