
Վրաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնեցնեն պետական սահմանի ավելի քան 35 տոկոսը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ու Ադրբեջանի պետական սահմանի 180 կիլոմետրանոց հատվածը դեռ համաձայնեցված չէ: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի քարտեզագրության պետական հանձնաժողովի նախագահ Գարիբ Մամեդովը:
Նրա խոսքերով՝ վրաց-ադրբեջանական սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 480 կիլոմետր, որից համաձայնեցված է միայն 300 կիլոմետրը (ավելի քան 60 տոկոսը): Նա հավելել է, որ մնացյալ 180 կիլոմետրի համաձայնեցման համար տեղի են ունեցել մի շարք փոխադարձ այցեր, որոնք դեռ շարունակվելու են:
Նշվում է, որ Վրաստանը սահմանակցում է Ադրբեջանի 7 շրջանի հետ: