
ԱՄՆ սենատը կողմ է քվեարկել մեկ տարով պետպարտքի առավելագույն ցուցանիշի երկարաձգմանը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատը երեկ ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել մինչև 2015 թվականի մարտ պետպարտքի առավելագույն ցուցանիշի երկարաձգումը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի առաջ քաշած օրինագծի օգտին քվեարկել է 55 սենատոր, իսկ դեմ՝ 44-ը: Սենատում գերակայում են Օբամայի կողմնակիցները՝ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները: Նախօրեին օրինագիծը հավանության էր արժանացրել Ներկայացուցիչների պալատի կողմից:
Այժմ այն հաստատման համար պետք է ստանա նախագահ Բարաք Օբամայի ստորագրությունը: