Բաժիններ՝

Ամերիկացի սենատորը դատի է տվել Օբամային՝ կապված քաղաքացիներին գաղտնալսելու հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սենատոր Ռենդ Փոլը երեկ դատի է տվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ նրան մեղադրելով քաղաքացիների հեռախոսազրույցների մասին տվյալների հավաքումը թույլատրելիս օրենք խախտելու մեջ:

Հայցում շրջանառվում են նաև ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերի, Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Քեյթ Ալեքսանդերի ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիի անունները: Սենատորի ներկայացրած հայցում նշված է, որ 2006 թվականից գործող գաղտնալսման ծրագիրը խախտում է ԱՄՆ-ի սահմանադրության չորրորդ ուղղումը:

Ակնկալվում է, որ այս գործը հասնելու է մինչև Գերագույն դատարան: Փոլը կանխատեսել է, որ հաղթողը լինելու է ԱՄՆ-ի ժողովուրդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728