
Միջսիրիական բանակցությունների երրորդ փուլը կարող է մեկնարկել մարտի սկզբին. աղբյուր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ժնև 2» կոնֆերանսի երրորդ փուլը կարող է սկսվել միայն մարտին: Այս մասին գործակալությանը հայտնել է կառավարական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը:
Նրա խոսքերով՝ հազիվ թե երրորդ փուլը սկսվի մարտի 10-ից շուտ: Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեին Շաաբանը չի կարողացել հաստատել այդ տեղեկությունը. «Ինձ ոչինչ հայտնի չէ այդ մասին: Մենք պետք է հետ վերադառնանք Դամասկոս և քննարկենք բոլոր հարցերը»:
Նա հավելել է, որ կառավարական պատվիրակությունը Ժնևը կլքի կիրակիից ոչ շուտ, ինչպես որ պլանավորված է եղել ավելի վաղ: Միևնույն ժամանակ չի բացառվում, որ միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլն ավարտվի վաղը: