Բաժիններ՝

Սոչիում մեդալային հաշվարկով առաջատարը Գերմանիան է

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սոչիում ընթացող 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերում նվաճած մեդալների քանակով առաջատարը Գերմանիայի հավաքականն է՝ 8 մեդալ, որից 6-ը՝ ոսկի, և մեկական արծաթ ու բրոնզ:

Երկրորդ տեղում Կանադայի ընտրանին է՝ 10 մեդալ՝ 4 ոսկի, 4 արծաթ և 2 բրոնզ, իսկ երրորդ տեղում՝ Նորվեգիան՝ 12 մեդալ՝ 4 ոսկի, 3 արծաթ, 5 բրոնզ: Նիդերլանդների ընտրանին 4-րդն է՝ 10 մեդալ (4 ոսկի, 2 արծաթ, 4 բրոնզ), ԱՄՆ-ն 5-րդն է՝ 9 մեդալ (3 ոսկի, 1 արծաթ և 5 բրոնզ):

Շվեյցարիան ներկա դրությամբ 6-րդն է՝ 7 մեդալ (3 ոսկի, 4 բրոնզ), ապա գալիս են Ռուսաստանը՝ 9 մեդալ (2 ոսկի, 4 արծաթ, 3 բրոնզ), Ավստրիան՝ 5 մեդալ (1 ոսկի, 4 արծաթ), Սլովենիան՝ 4 մեդալ (1 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ), Ֆրանսիան՝ 3 մեդալ (1 ոսկի, 2 բրոնզ):

Բելառուսը, Լեհաստանը, Հարավային Կորեան ու Սլովակիան ունեն մեկակական ոսկե մեդալ: Շվեդիան ունի 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ, Չեխիան ու Ճապոնիան՝ 2-ական արծաթե և 1-ական բրոնեզ մեդալ, Իտալիան ունի մեկական արծաթե ու բրոնզե մեդալ, Ավստրիալիան ու Չինաստանը՝ 1-ական արծաթե մեդալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս