Ֆրանսուա Օլանդը մայիսին կայցելի Հայաստան ու Ադրբեջան. աղբյուր

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստան ու Ադրբեջան կայցելի այս տարվա մայիսին: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա դիվանագիտական աղբյուրը:

Ակնկալվում է, որ Բաքվում նրա բանակցությունների գլխավոր թեմաների թվում լինելու է Ադրբեջանի շուկայում ֆրանսիական ընկերությունների առաջխաղացման հարցը: Խոսքը գնում է Ադրբեջանի տրանսպորտային, ենթակառուցվածքային, գյուղանտեսական, հեռահաղորդակցային, էներգետիկ ոլորտներում ֆրանսիական բիզնեսի մասնակցության մասին:

Չի բացառվում է, որ այցի շրջանակներսում ստորագրվեն մի շարք նախագծեր ու համաձայնագրեր: Բացի այդ, կողմերը կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728