Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունը մշակել է հրադադարի գաղտնի պլան. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմությունը մշակել է զինադադարի սեփական պլան: Գործակալության տրամադրության տակ է հայտնվել ապստամբների գաղտնի փաստաթուղթը: Ընդդիմադիրներն առաջարկում են ձևավորել ժամանակավոր ղեկավար մարմին, որը կհետևի հրադադարի պահպանմանը:

Հրադադարի պահպանմանը կհետևի նաև ՄԱԿ-ը: Ապստամբները հուսով են երկրի ժամանակավոր ղեկավարությանը տալ այնպիսի լիազորություններ, որոնք նրան հնարավորություն կտան երկրից վտարել օտար վարձկաններին, որոնք հանդես են գալիս հակամարտող երկու կողմից էլ:

Դրա հետ մեկտեղ ժամանակավոր իշխանությունները պետք է ապահովեն քաղաքներից զորքերի դուրս բերումը և զինված խմբավորումների զինաթափումը: Ընդդիմադիրներն իրենց առաջարկները երեկ ներկայացրել են Սիրիայի հարցով ԱՄԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիին, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ներկայացուցիչներին:

Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ երկրի պաշտոնական իշխանությունները չեն աջակցել ընդդիմության գաղափարը: Բացի այդ, նրանք ընդգծում են, որ առաջին հերթին պետք է կենտրոնանալ ահաբեկչության դեմ պայքարի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս