
Ջոհար Ցարնաևի նկատմամբ դատավարությունը կմեկնարկի նոյեմբերի 3-ին

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ դաշնային դատավորը երեկ Ջոհար Ցարնաևի գործով դատավարության սկսվելու ժամկետ է նշանակել նոյեմբերի 3-ին: Ցարնաևին կասկածում են 2013 թվականի ապրիլին Բոստոնի մարաթոնի եզրագծում պայթյուններ կազմակերպելու մեջ:
Դրանով իսկ դատարանը մերժել է մեղադրյալի փաստաբանների միջնորդությունը՝ կապված դատավարությունը 2015 թվականի սեպտեմբերին հետաձգելու հետ: Նրանք հայտարարել են, որ իրենց չի բավականացնի ժամանակը՝ ծանոթանալու համար գործի բոլոր նյութերի հետ:
Ակնկալվում է, որ Ցարնաևի նկատմամբ դատավարությունը կտևի մոտ 12 շաբաթ: Ցարնաևը մեղադրվում է 30 դաշնային հանցագործություններում՝ ներառյալ ահաբեկչությունն ու սպանությունը: