
Գարիբաշվիլին դժգոհել է պաշտոնյաների չափազանց բարձր աշխատավարձերից

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին դժգոհել է պաշտոնյաների անիրական բարձր աշխատավարձերի կապակցությամբ: Այս մասին նա հայտարարել է կառավարության տնտեսական խորհրդի հերթական նիստում, որն անցկացվել է երեկ:
Նիստի ժամանակ Գարիբաշվիլին առաջարկել է մշակել խելամիտ մոտեցում չափազանց բարձր աշխատավարձերի նկատմամբ և արագորեն լուծել այդ խնդիրը: Նիստի ժամանակ դիտարկվել են նաև տեղական արտադրության զարգացման ռազմավարությունն ու պլանը:
Գարիբաշվիլիի «Արտադրի՛ր վրացական արտադրանք» նախաձեռնությունը նպատակ է դրել նորարարական զարգացում հաղորդել տեղի արտադրողին, փոքր ու միջին բիզնեսին, ինչպես նաև պայմաններ ստեղծել ձեռնարկությունների մրցակցության համար: