Բաժիններ՝

Իսրայելի վարչապետը մարտի սկզբին կմեկնի Վաշինգտոն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մարտի 3-ին մեկնելու է Վաշինգտոն, ուր և հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջեյ Քարնին:

Նրա խոսքերով՝ Օբաման մտադիր է Նեթանյահուի հետ քննարկել իսրայելա-պաղեստինյան բանակցությունները, Իրանի զարգացումները և տարածաշրջանային այլ խնդիրներ: Իսրայելը հանդիսանում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցը: Ավելի վաղ Նեթանյահուն դեմ է արտահայտվել Իրանի ու «Վեցյակի» միջև ժամանակավոր գործարքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728