Կիպրական գազը կարող է Թուրքիայի տարածքով ուղարկվել Եվրոպա. Թաներ Յըլդըզ

Թուրքական Hurriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Կիպրոսի հունական ու թուրքական հատվածների միջև խաղաղության բանակցություններում հաջողության դեպքում տարածաշրջանում կբացվեն նոր հնարավորություններ՝ էներգետիկ ոլորտում նախագծեր իրականացնելու համար:

Յըլդըզի խոսքերով՝ երկու համայնքների հարաբերությունների բարելավումը հնարավորություն կտա կյանքի կոչել նոր նախագծեր. «Ես կարծում եմ, որ հնարավոր կլինի խողովակաշար անցկացնելը, որով կիպրական գազը Թուրքիայի տարածքով կուղարկվի Եվրոպա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728