Բաժիններ՝

Պինգվինային թախիծ. բրիտանական ձմեռը պինգվինների մոտ ընկճախտ է առաջացրել

Բրիտանական քամոտ, գորշ երկնքով եւ անվերջանալի անձրեւներով աչքի ընկնող ձմեռները Սկարբորո կենդանաբանական այգու պերուական պինգվինների մոտ ընկճախտ են առաջացրել: Անասնաբույժն ստիպված է  եղել հակադեպրեսանտների կուրս նշանակել պինգվինների համար, գրում է  The Guardian-ը:

Կենդանաբանական այգու պատասխանատուն պատմել է, որ բնական միջավայրում` Պերուի եւ Չիլիի ափերին, պինգվինները ժամանակ առ ժամանակ ստիպված են լինում դիմանալ եղանակի կտրուկ փոփոխություններին, նրանք կարող են քամին ու ցուրտը եւս մեկ շաբաթ հանդուրժել, սակայն ամսից ավելի ցուրտն ու խոնավությունը նրանց դեպրեսիայի է հասցնում:

Կենդանաբանական այգու աշխատակիցները նշում են, որ պինգվինների վրա սթրեսն ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան մարդկանց վրա, եւ ժամանակին խնդիրը չլուծելու դեպքում հետեւանքները կարող են բավականին լուրջ լինել:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս