
Քանի՞ ՀՀԿ-ական կդավաճանի կառավարությանը

Հնարավո՞ր է նոր պետական հեղաշրջում Հայաստանում, այնպիսին, ինչպիսին եղավ 1998թ. փետրվարի 3-ին, երբ իշխող «Հանրապետություն» խորհրդարանական խմբակցության անդամները դուրս եկան խմբակցությունից և միացան «Երկրապահ» խմբին: Խորհրդարանի չորս ոչ իշխանական խմբակցությունները երեկ որոշել են փետրվարի 24-ին ԱԺ-ում բարձրացնել կառավարությանն անվստահության հայտնելու հարցը: Այս խմբակցությունները խորհրդարանում չունեն մեծամասնություն: Բայց կան կառավարության գործունեությունից դժգոհ ՀՀԿ-ականներ: Եթե նրանք դեմ դուրս գան սեփական կառավարությանը և կողմ քվեարկեն ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված որոշման նախագծին, ապա հեղաշրջումն իսկապես տեղի կունենա: Բայց այս պահին դեպքերի նման զարգացումը գրեթե բացառվում է: Ոչ խորհրդարանական ուժերն ընդամենը ցույց կտան, թե որքան վատն է կառավարությունը, և որքան վատն են ՀՀԿ-ականները, որ շարունակում են պաշտպանել կառավարությանը:
Մանրամասն կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: