
Դատարանը մերժել է Տիմոշենկոյի ազատազրկման պայմանները բարելավելու մասին բողոքը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ դատարանը չի բավարարել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի փաստաբանների բողոքը՝ կապված նրա ազատազրկման պայմանների բարելավման և Տիմոշենկոյին սոցիալական վերականգնողական հատված տեղափոխելու հետ:
Դատարանի որոշումը կարող է 7 օրվա ընթացքում բողոքարկվել Վերաքննիչ դատարանում: Տիմոշենկոյի փաստաբանները պնդում են, որ նա կրել է ազատազրկման ժամկետի 1/3-ը և իրավունք ունի տեղափոխվել սոցիալական վերականգնողական հատված:
Տիմոշենկոն ձերբակալվել է 2011 թվականի օգոստոսի 5-ին: 2011 թվականի հոկտեմբերի 11-ին դատարանը Տիմոշենկոյին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ գազային համաձայնագրեր ստորագրելիս սեփական լիազորությունները գերազանցելու համար: