Բաժիններ՝

Ֆյուլեն ուկրաինական ընդդիմության առաջնորդների հետ քննարկել է ճգնաժամի կարգավորման հարցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ հանդիպել է Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ և քննարկել է Ուկրաինայում առկա ճգնաժամի կարգավորման հարցը:

Ֆյուլեի հետ հանդիպումից հետո ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ բանակցելուց առաջ Ֆյուլեն ցանկացել է հերթական անգամ լսել ուկրաինական ընդդիմության կարծիքը ճգնաժամի կարգավորման տարբերակների մասին՝ փոխզիջման հանգելու համար:

Ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենիյ Յացենյուկն իր հերթին հայտարարել է, որ Յանուկովիչը պետք է պատրաստ լինի նոր Սահմանադրությանը, նոր կառավարությանը, գործողությունների նոր ծրագրի և տնտեսական նոր ծրագրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728