
Թուրքիայում կառուցվելու է իսպանական «Խուան Կառլոսի» նման ավիակիր. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայում կառուցվելու է իսպանական «Խուան Կառլոսի» նման ավիակիր: Այս մասին Անկարայում Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, որի խոսքերով՝ դա ռազմավարական առումով կարևոր քայլ է:
Էրդողանն ու Ռախոյը մասնակցել են Թուրքիա-Իսպանիա կառավարական հինգերորդ գագաթաժողովին, ինչից հետո մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսի: Էրդողանի խոսքերով՝ գագաթաժողովում քննարկվել են պաշտպանական արդյունաբերության, ռազմական, քաղաքական, առևտրային ու մշակութային հարցեր:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ու Իսպանիան սերտորեն համագործակցում են Միջերկրական ծովում: Նա հիշեցրել է, որ երկու երկրները պայմանագիր են ստորագրել ահաբեկչության դեմ պայքարի մասին: