Շուշան Սարդարյան. Գազի կալորիականության մասին Վահան Մարտիրոսյանի պնդումներն անհիմն են. tert.am
Գազի կալորիականությունը ազոտի միջոցով նվազեցնելու և դրա ծավալը մեծացնելու «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահան Մարտիրոսյանի այսօրվա հայտարարությունները անհիմն են, այս մասին Tert.am-ին հայտնել է «ՀայՌուսգազարդ»-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:
««Ասում են թե», «մեզ ասել են», «լսել եմ, բայց չգիտեմ որտեղ», «հնարավոր է» այս և այլ կարգի արտահայտություններին, որոնք ոչ մի լուրջ հարցադրում չեն ներկայացնում, մենք մեկնաբանություն չունենք»,- ասել է Շուշան Սարդարյանը։
«Հարգելով սպառողի իրավունքը՝ մենք բազմիցս հայտարարել ենք, որ գազի որակական ստուգումներ, չափումներ իրականացնելու պատրաստ ենք՝ ցանկացած հարցով և ցանկացած ժամի: Ընդառաջելով առանձին նախաձեռնողական խմբերի՝ մենք արդեն մի քանի նմանատիպ ուսումնասիրություններ կազմակերպել ենք, և հանրությանը պատշաճ ծանուցել»:
Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը այսօր լրագրողներին ցույց էր տվել մի սարքի լուսանկար և ասել, որ այդ սարքով գազը ազոտի միջոցով կալորիազրկվում է և դրա հետևանքով ավելանում է գազի ծավալը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: