Բաժիններ՝

Սոչի ժամանած մարզիկներին հատկացրել են 100.000 պահպանակ. Huffington Post

Ամերիկյան Huffington Post առցանց պարբերականի փոխանցմամբ՝ օլիմպիական ղեվակարությունը Սոչի ժամանած մարզիկներին բաժանել է 100.000 պահպանակ. «Այստեղ պետք է կատարել թվաբանական փոքր հաշվարկ: Օլիմպիական խաղերի մասնակցելու համար Սոչի է ժամանել 2800 մարզիկ:

Եթե 100.000 պահպանակը բաժանենք նրանց վրա, ապա յուրաքանչյուրի համար կստանանք 35 պահպանակ: Օլիմպիական խաղերը տևելու են 16 օր, ինչը նշանակում է, որ օրական յուրաքանչյուր մարզիկի բաժին է ընկել երկու պահպանակից քիչ ավելի:

Ընդ որում, դրանք Սոչիում պարզապես դրված են հյուրանոցների ընդունարաններում, ինչպես և կոնֆետները: Երևում է, որ Սոչիի օլիմպիական խաղերի կազմակերպիչները ցանկացել են, որ դրանք գերազանցեն բոլոր ռեկորդները, սակայն այս հարցում դա չի հաջողվել:

2012 թվականի Լոնդոնի (ամառային) Օլիմպիական խաղերի ժամանակ բաժանվել է 150.000 պահպանակ: Այն ժամանակ այդ խաղերին մասնակցելու համար Լոնդոն է ժամանել 10.800 մարզիկ: Եվ այդ ամենն արվում է ոչ հենց այնպես. դա ո՛չ հաճույք է, ո՛չ էլ հեգնանք: Դա իսկապես անհրաժեշտություն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս