
Ռուսաստանն Աբխազիայում փորձարկել է նորագույն ռադիոտեղորոշիչ կայան

Abkhazeti.info կայքի փոխանցմամբ՝ Աբխազիայում ռուսական ռազմաբազայի զինվորականները Նագվալոու զորավարժարանում (Օչամչիրի շրջան) իրականացրել են Гармонь նորագույն ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) փորձարկում: Զինվորականները ՌՏԿ-ի օգտագործմամբ հետևել ու ոչնչացրել են օդային պայմանական թիրախները:
Զորավարժություններում ներգրավված է եղել ավելի քան 10 միավոր սպառազինություն, ռազմական ու հատուկ տեխնիկա, այդ թվում նաև Оса-АКМ ու Стрела-10 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ) և Игла շարժական ԶՀՀ: Զորավարժությունների ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել ոչ վաղ անցյալում ռուսական ռազմաբազայի տրամադրության տակ հայտնված Гармонь ՌՏԿ-ին:
Այդ նորագույն, փոքր չափի ու շարժական ՌՏԿ-ն ունակ է ժամանակին հետևել թիրախներին, հստակեցնել դրանց կոորդինատները ու պետական պատկանելությունը և ավտոմատ փոխանցել այդ տեղեկատվությունը ղեկավարման համակարգերին: