
Դավութօղլուն օրեր անց կժամանի Բաքու

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն փետրվարի 19-ին ժամանելու է Բաքու: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը:
Վերջինիս խոսքերով՝ Դավութօղլուի ադրբեջանական այցի նպատակը Գյանջայում (Գանձակ) կայանալիք Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելն է: Դա կլինի նրանց երրորդ եռակողմ հանդիպումը:
Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի 8-ին, Տրապիզոնում: Իսկ նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2013 թվականի մարտին, Բաթումում, որի ժամանակ երեք երկրների արտգործնախարարներն ընդունեցին 2013-2015 թվականների միջգերատեսչական համագործակցության պլանը: