
Պենտագոնը մշակում է տիեզերական անօդաչու թռչող սարք

Stars and Stripes պորտալի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Հեռանկարային հետազոտական նախագծերի վարչությունը (DARPA) հայտարարել է, որ մտադիր է մշակել նոր, հիպերձայնային տիեզերական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որին կարելի կլինի օգտագործել բազմաթիվ անգամ:
ԱԹՍ-ն անվանվել է XS-1: Պլանավորված է այն օգտագործել ցածր հիմնական ուղեծիր տարբեր տիպի սարքավորումներ փոխադրելու համար: Զինվորականների պահանջների համաձայն, XS-1-ը պետք է կարողանա զարգացնել ավելի քան 11.500 կմ/ժամ արագություն, իսկ նրա օգտակար բեռնվածությունը պետք է կազմի 1.36-2.27 տոննա:
ԱԹՍ-ի մեկ արձակումը չպետք է գերազանցի 5 միլիոն դոլարը: Այն պետք է ունակ լինի ուղեծրում գտնվել առնվազն 10 օր անընդմեջ: Ներկա դրությամբ XS-1-ի ճակատագիրը հստակեցված չէ, տարվում են խորհրդակցություններ պոտենցիալ մշակողների հետ: