Բաժիններ՝

ԵՄ-ն Ուկրաինային ֆինանսապես կօգնի միայն որոշակի պայմաններում

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը կարող է Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերել միայն այն դեպքում, երբ հստակ կիմանա, ինչի համար կծառայեն և ուր կուղղվեն այդ գումարները: Այս մասին երեկ Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը.

«Եվրոպացի յուրաքանչյուր քաղաքացու համար անհասկանալի կլիներ, եթե ներկայումս հատկացվեն միլիարդներ և հայտնի չլինի, թե ինչ է արվելու այդ փողի հետ: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նույնպես պատրաստ է գումար հատկացնել միայն բարեփոխումների իրագործմանը:

Ուկրաինայի տնտեսությունը գտնվում է շատ բարդ փուլում, և դա կարող է վերածվել հավելյալ աղետի՝ հիմնարար իրավունքների ոտնահարման հետ մեկտեղ: Սակայն մենք ցանկանում ենք ելք գտնել: Դա հստակ է:

Եթե իրականացվեն բարեփոխումներ, եթե լինի Ուկրաինայի բնակչության կողմից ճանաչված կառավարություն, իսկ հիմնարար իրավունքների նկատմամբ ցուցաբերվի հարգանք, ապա ԵՄ-ն առաջինը կօգնի Ուկրաինային»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս