Ադրբեջանը պատրաստ է մեկ միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային. պատգամավոր

Bloomberg գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանցի պատգամավոր, իշխանական շրջանակներին մոտ կանգնած Ասիմ Մոլազադեն հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է 1 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային:

Նախօրեին EUobserver-ը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը, ինչպես նաև Ճապոնիան, Նորվեգիան ու Ադրբեջանը ստեղծում են միջազգային դոնոր խումբ՝ Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար: Այդ տեղեկատվությունը հաստատել են ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի շրջապատում եղած աղբյուրները:

Ֆինանսական աջակցությունը կցուցաբերվի այն բանից հետո, ինչ ԵՄ-ը կհայտարարի Ուկրաինայի դեմ պատժամիջոցների մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728