Բաժիններ՝

Բրիտանական խորհրդարանն արգելել է ծխել մեքենաներում, եթե դրանցում կան երեխաներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական խորհրդարանը երեկ երեկոյան օրենք է ընդունել մասնավոր ավտոմեքենաներում ծխելն արգելելու մասին, երբ դրանցում գտնվում են երեխաներ: Բժշկական ու իրավապաշտպանական կազմակերպությունները ողջունել են այդ որոշումը:

Սակայն Արդարդատության նախարարությունը հայտարարել է, որ նոր օրենքի իրագործման վերահսկումը գործնականում անհնար է: Նոր օրենքի օգտին քվեարկել է 376 պատգամավոր, դեմ՝ 107-ը: Օրինագծի ընդունմանն ակտիվորեն աջակցել է երկրի Առողջապահության նախարար Ջերեմի Հանտը:

Թոքերի հիվանդությունների դեմ պայքարի բրիտանական հիմնադրամի տվյալներով՝ երկրում 11-15 տարեկան ավելի քան 430.000 երեխա յուրաքանչյուր շաբաթ դառնում է պասսիվ ծխող, երբ գտնվում են ծնողների կամ մերձավորների մեքենաներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս