
Սպիտակ տունը համոզված չէ, որ Իրանը ռազմանավեր է ուղարկել ԱՄՆ-ի սահմանների մոտ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կառավարությունը հաստատում չի ստացել, որ Իրանն իր ռազմանավերն ուղարկել է ԱՄՆ-ի ափերի մոտ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին.
«Իրանական կողմը հայտարարել է, որ ռազմանավեր է ուղարկել ԱՄՆ-ի ծովափի մոտ: Մենք վկայություններ չունենք, որ Իրանն իսկապես ռազմանավեր է ուղարկել ամերիկյան սահմանի մոտ»:
Քարնին չի մեկնաբանել իրանական մամուլի այն հրապարակումը, որ Իրանը հաջողությամբ փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ, այդ թվում նաև մեծ հեռահարության. «Ես չունեմ այդ հարցի կոնկրետ պատասխանը»: